Էուխենյո Ալբադելյեխոն, ով «Ռեալի» պաշտպան Պեպեի ընկերն է, հայտարարել է, որ ֆուտբոլիստի համար դժվար ժամանակներ են, հայտնում են իսպանական ԶԼՄ-ները: Էուխենյոյի խոսքերով դա կապված է Մոուրինյոյի և Պեպեի անձնական հարաբերությունների հետ: «Պեպեի համար դժվար է, քանի որ Մոուրինյոն անարդար է նրա նկատմամբ: Չէ՞ որ ֆուտբոլիստը նվիրված էր նրան: Պեպեն չէր ուզում ընդդիմանալ Մոուրինյոյին, նա ուղղակի ասել է այն, ինչ մտածում են մեզանից շատերը: Իկեր Կասիլյասը իսպանական ֆուտբոլի լեգենդն է և արժանի է հարգանքի: Հենց դրա մասին է ասել Պեպեն», - հայտարարել է Ալբադելյեխոն:
|