«Ռեալը» մտադիր է պայքարել «Բարսելոնայի» հետ «Սանթոսի» 21-ամյա հարձակվող Նեյմարի իրավունքների ձեռքբերման համար:
Մադրիդյան ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը, որը նախագահի նոր ընտրություններում ցանկանում է վերընտրվել, Բրազիլիա է ուղարկել մի քանի ներկայացուցիչների բանակցությունների համար:
«Ռեալը» պատրաստ է վճարել 120 միլիոն եվրո, որպեսզի բրազիլիացու տրանսֆերը կայանա այս ամռանը:
Ըստ տեղեկատվության, այդ գումարն իրենից ներկայացնում է 40 միլիոն եվրո, որը կստանա «Բարսելոնան», քանի որ արդեն «Սանթոսի» հետ կնքել է Նեյմարի ձեռքբերման համաձայնագիր, և 80 միլիոն եվրո, ինչը կկազմի գործարքի մնացած մասը:
|