«Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինյեստայի հայրը՝ Խոսե Անտոնիո Ինյեստան, մեկնաբանել է Ժոզե Մոուրինյոյի՝ իր որդու հասցեին հնչած հեգնական արտահայտությունները:
Հիշեցնենք, որ վերջերս Ինյեստան խոսել էր Իկեր Կասիլյասի դրության մասին ու նշել, որ նա արժանի է լինել մեկնարկային կազմում, ինչից հետո Մոուրինյոն մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց.«Ինյեստան ավելի լավ կանի, եթե քիթը չմտցնի իրեն չվերաբերող հարցերում: Ավելի լավ է, նա թող մտածի, թե ինչպես էր խաղում իր թիմը «Բավարիայի» դեմ առանց Մեսսիի»:
Պորտուգալացու այս խոսքերից հետո հարցին անդրադարձել է Անդրեսի հայրը՝ Խոսե Անտոնիոն: Նա, մասնավորաբար, ասել է.«Մոուրինյոն ոչ առ ունի, ոչ ամոթ: Որդիս պարզապես խոսել է մի մարդու մասին, որի հետ շատ ջերմ հարաբերություններ ունի՝ իր խոսքերում գեթ մեկ անգամ չարտաբերելով Մոուրինյոյի անունը»:
|