«Մալագայի» դեմ խաղից հետո երիտասարդ բրազիլացի պաշտպան Ֆաբինյոն, ով իր նորամուտը նշեց առաջին թիմի կազմում, կիսվել է տպավորություններով:
«Առաջին թիմի կազմում նորամուտ նշելն ու գոլային փոխանցման հեղինակ դառնալը իմ կյանքում կարևոր իրադարձություններ էին: Խաղադաշտ դուրս գալուց առաջ փոքր ինչ հուզված էի, բայց դաշտ դուրս գալուն պես հանգստացա, իսկ խաղընկերներս օգնեցին ինձ: Շատ գոհ եմ: Ֆուտբոլիստներն ու մարզիչները շնորհավորեցին ինձ ու ասացին, որ շարունակեմ աշխատել: Որպես հիշատակ կպահպանեմ մարզաշապիկս, ինչպես նաև Կակայի մարզաշապիկը, որը նա ինձ նվիրեց:
Վերջին շրջանում հաճախ էի հրավիրվում առաջին թիմի մարզումներին, բայց որ խաղալու եմ, չգիտեի: Առաջին հայացքից թվում էր, որ «Մալագայի» դեմ խաղը բարդ է լինելու, բայց իրականում այդպես չեղավ: Կրիշտիանու Ռոնալդուն իսկական մեքենա է, ու շատ ուրախ եմ, որ նրա կողքին եմ խաղացել»:
|