Ինչպես փոխանցում է իսպանական Marca-ն, Մադրիդի «Ռեալի» մարզչական շտաբը լավ լուր է ստացել բուժանձնակազմից:
Բանն այն է, որ բժիշկները լավատեսորեն են խոսում Մեսութ Օզիլ՝ Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակչին մասնակցելու հավանականության մասին: Հիշեցնենք, որ «Ատլետիկոյի» դեմ եզրափակիչը կկայանա մայիսի 17-ին՝ ժամը 23:30-ին՝ «Սանտիագո Բեռնաբեուում»:
Հիշեցնենք, որ Օզիլը «Մալագայի» դեմ խաղում վնասեց ոտնաթաթը: Սակայն նա բուժզննում է անցել Մադրիդի հիվանդանոցներից մեկում, ու պարզ է դարձել, որ վնասվածքը այդքան էլ լուրջ չէ:
|