«ՊՍԺ»-ի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հրաժարվել է երկարաձգել ակումբի հետ պայմանագիրը,- հաղորդում է իսպանական մամուլը:
Համաձայն տեղեկատվության աղբյուրի` իտալիացի մասնագետի դիրքորոշումը պայմանավորված է նրանով, որ նա Մադրիդի «Ռեալից» առաջարկ է սպասում: Փարիզյան ակումբի նախագահը հանդիպել է Անչելոտիի հետ և առաջարկել է նրան պայմանագրի երկարաձգում, սակայն իտալացին հրաժարվել է:
Հարկ է նշել, որ Անչելոտիի ծառայություններով հետաքրքրված են նաև այնպիսի ակումբներ, ինչպիսիք են` «Ռոման», «Մանչեստեր Սիթին» և «Լիվերպուլը»: Սակայն Անչելոտին հրաժարվել է տվյալ առաջարկներից նույնպես:
Հիշեցնենք, որ օրերս «սերուցքայինների» մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել էր, որ պլանավորում է մնալ ակումբի ղեկին, սակայն շատերը վստահ են, որ հաջորդ մրցաշրջանում գլխավորելու է լոնդոնյան «Չելսին»:
|