«Ռեալի» կիսապաշտպան Ալոնսոն մեկնաբանել է Լա լիգայի շրջանակներում «Մալագայի» նկատմամբ տարած հաղթանակը: Դա Ալոնսոյի համար 150-րդ հաղթանակն էր առաջնությունում:
«Կարևոր է պահպանել այն զգացմունքները, որոնք մենք ունենք այժմ: Անհրաժեշտ է լուրջ պատրաստվել առաջության մնացած խաղերին և գավաթի եզրափակչին, որն անկասկած դժվարին հանդիպում է լինելու: Այժմ մեր նպատակն է տանել հաղթանակ մրցաշրջանի մնացած բոլոր հանդիպումներում»:
«Կասիլյասը շատ տարիների ընթացքում մշտապես խաղացել է, սակայն հիմա ստիպված է հանդիպումներին հետևել պահեստայինների նստարանից: Նա մեծ պրոֆեսիոնալ է, այնպես որ գործի հանդեպ նրա վերաբեմունքը ստեղծված իրավիճակում հիացմունքի արժանի է»:
«Կմնամ արդյո՞ք «Ռեալում»: Իհարկե, կմնամ»,- ասել է Խաբի Ալոնսոն:
|