«Մալագայի» նկատմամբ տարած հաղթանակը ակումբի համար 1000-րդն էր սեփական հարկի տակ Իսպանիայի առաջնություններում:
«Արքայական ակումբը» առաջինն է այս ցուցանիշով: Այս տարի ակումբն անցկացնում է իր 82-րդ մրցաշրջանը առաջնությունում և այս պահին ունի հետևյալ ամփոփ ցուցանիշները սեփական դաշտում անցկացրած խաղերի գծով` 1000 հաղթանակ, 188 ոչ ոքի և 116 պարտություն:
Նշենք նաև, որ սեփական դաշտում «Բասելոնան» տարել է 984 հաղթանակ, «Ատլետիկը»` 823, «Վալենսիան»` 807, «Ատլետիկոն»` 789:
|