Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Facebook-ի իր էջում գրառում է կատարել՝ հերքելով լուրն այն մասին, թե ինքը դավաճանում է Իրինա Շեյկին, որի պատճառով զույգը բաժանվել է:
«Ճապոնական հրաշալի ճաշ Իրինա Շեյկի հետ: Չնայած նոր տեղեկություններին, որ ինչ-որ կին է տարածում, թե ես նրան հաղորդագրություն եմ ուղարկել՝ փորձելով կապ հաստատել նրա հետ՝ ոչ ոք և ոչինչ չի կարող անհանգստացնել մեզ: Այդ լուրը, իհարկե, կեղծիք է: Հիմա դատական գործ է ընթանում դրա հետ կապված: Համոզված եմ՝ դատավորը ճիշտ որոշում կկայացնի: Ուզում եմ շնորհակալություն հայտնել նրանց, ովքեր հավատացել են ինձ, ոչ թե այդ կնոջը, ով ցանկանում է իմ անունի միջոցով ճանաչում ձեռք բերել»,- գրել է պորտուգալացին:
|