Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասն ու գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն «Վալյադոլիդի» դեմ խաղից առաջ՝ խաղադաշտ դուրս գալիս, անուշադրության մատնեցին միմյանց՝ անգամ թեթևաի հայացք չնետելով միմյանց ուղղությամբ:
Մոուրինյոն նախքան խաղադաշտ դուրս գալը ողջունեց Դիեգո Լոպեսին, Պեպեին, իսկ երբ Կասիլյասի հերթը եկավ, Ժոզեն անտարբեր գտնվեց՝ նույնպիսի վերաբերմունք ստանալով նաև Իկերից: Այս մասին գրում է «Մարկան»: