Մադրիդի «Ռեալի» հասարակայնության հետ կապերի նախագահ Էմիլիո Բուտրագենիոն գովեստի խոսքեր է շռայլել թիմի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հասցեին: Այս մասին գրում է իսպանական մամուլը:
Իսպանիայի Լա լիգայի 34-րդ տուրի շրջանակում կայացած «Ռեալ» - «Վալյադոլիդ» խաղին պորտուգալացին դարձավ դուբլի հեղինակ, իսկ «արքայական ակումբն» առավելության հասավ 4:3 հաշվով:
«Ռոնալդուն աչքի չի ընկնում միայն խփած գոլերով: Նա ինձ հիացմունք է պատճառում, քանի որ յուրաքանչյուր խաղին ներդրվում է ամբողջությամբ: Նրա համար կարևոր չէ՝ խաղը միջնակա՞րգ է, թե՞ ոչ... Նա օրինակ է բոլորի համար»,- ասել է Բուտրագենիոն:
|