Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի օգնական Այտոր Կարանկան անդրադարձել է «Ռեալի» պաշտպան Պեպեի հայտարարությանը, թե Մոուրինյոն պետք է ավելի մեծ հարգանքով վերաբերվի Կասիլյասի հանդեպ:
Հիշեցնենք, որ Պեպեն այսպես է արտահայտվել «Ռեալ» - «Վալյադոլիդ» խաղից հետո: Մինչև այդ Մոուրինյոն ասել էր, որ հնարավորության դեպքում Լոպեսի իրավունքներն ավելի շուտ ձեռք կբերեր: Պեպեի կարծիքով՝ Մոուրինյոյի այդ հայտարարությունն անարգանք է ուղղված Կասիլյասին:
«Ես անձամբ չեմ լսել Պեպեին, բայց կարող եմ ասել, որ մենք երբեք անհարգալից վերաբերմունք ցույց չենք տալիս մեր ֆուտբոլիստների նկատմամբ: Եթե մենք մեկնարկային կազմ դուրս բերենք ֆուտբոլիստի, ով պատրաստ չէ խաղին, դա կլինի անարգանք մնացած 25-ի նկատմամբ: «Ռեալում» ոչ ոք խաղադաշտ դուրս չի գալիս իր կարգավիճակի արդյունքում»,- ասել է Կարանկան:
|