Մադրիդի «Ռեալը» Լա լիգայի 34-րդ տուրի շրջանակներում հանդիպում անցկացրեց «Վալյադոլիդի» դեմ: Օզիլի համար սա 100-րդ Լա լիգայի հանդիպումն էր «Արքայական ակումբի» կազմում:
Օզիլը տեղափոխվել է «Ռեալ Մադրիդ» 2010/2011թթ. մրցաշրջանում և առաջին հանդիպումը անցկացրել է 2010 թվականի օգոստոսի 29-ին «Մալյորկայի» դեմ խաղում: Բացի այդ հանդիպումից, գերմանացին Լա լիգայում անցկացրել է ևս 99 հանդիպում՝ դառնալով 18 գոլի հեղինակ:
Լա լիգայի առաջին մրցաշրջանում Օզիլը մասնակցել է 36 հանդիպման՝ դառնալով 6 գոլի հեղիանակ, երկրորդում՝ 35 հանդիպման՝ դառնալով 4 գոլի հեղինակ, իսկ ընթացիկ մրցաշրջանում Գերմանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստը մասնակցել է 29 հանդիպման՝ դառնալով 8 գոլի հեղինակ:
|