«Ռեալի» պաշտպան Պեպեն «Վալյադոլիդի» դեմ խաղից հետո քննադատել է Մոուրինյոյի՝ Իկեր Կասիլյասի նկատմամբ ցուցաբերած մոտեցումը, ում, ըստ Պեպեի, Մոուրինյոն պետք է ավելի շատ հարգի:
«Նա մեր մարզիչն է, բայց Իկերի դեպքում նա պետք է մի փոքր ավելի շատ հարգանք ցուցաբերի: Խաղացողներն ու երկրպագուները Իկերի կողքին են: Մարզչի խոսքերը ամենաճիշտը չէին:
Իկերը այս թիմի ու Իսպանիայի հավաքականի լեգենդն է: Մենք բավականին հանգիստ ենք, ու մեր պարտքն է պատվով պաշտպանել այս թիմի մարզաշապիկը»,-ասել է Պեպեն՝ հրաժարվելով մեկնաբանել Մոուրինյոյի ապագան թիմում: