«Ռեալ Մադրիդ» - «Վալյադոլիդ» խաղի մեկնարկից 6 րոպե առաջ, երբ հայտարարվում էին թիմերի կազմերը, այդ պահին մարզադաշտում գտնվող մոտ 30,000 երկրպագուների մեծ մասը սուլել են այն պահին, երբ հայտարարվել է Ժոզե Մոուրինյոյի անունը՝ փոխարենը բուռն ծափահարելով Իկեր Կասիլյասի անունը հնչեցնելիս, փոխանցում է Marca-ն:
Այս ամենը եղել է այն բանից հետո, երբ «Բորուսիա Դորտմունդին» պարտվելուց ու Չեմպիոնների լիգայից դուրս մնալուց հետո Ժոզե Մոուրինյոն քննադատեց Իկեր Կասիլյասին՝ չցանկանալով խոսել նրա ապագայի մասին:
Խաղի առաջին րոպեին Մոուրինյոյի մասին սովորաբար հնչող երգի միայն արձագանքներն էին լսվում «Բեռնաբեուի» տրիբունաներից, երգ, որը միանգամից սուլոցի ու լռեցման արժանացավ բազմաթիվ երկրպագուների կողմից, ովքեր նորից սուլեցին ի նշան բողոքի:
|