Ժամանակի հայտնի պարագվայցի դարպասապահ Խոսե Լուիս Չիլավերտը կոչ է արել Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին հիմնական կազմ վերադարձնել Իկեր Կասիլյասին:
«Մոուրինյոն սխալ էր այն ժամանակ, երբ ասաց, որ Կասիլյասն իրեն անձեռնմխելի է համարում: Ընդհակառակը, դա հենց Մոուրինյոյի մասին է, ով ավելի ու ավելի վատ է գլուխ հանում իրավիճակից՝ չնկատելով իր վրա ծանրացած բեռը: Ցանկանում եմ ասել այդ մարզչին՝ նույնիսկ հեռվից է ակնհայտ, որ Իկեր Կասիլյասը համար 1 դարպասապահն է «Ռեալում»:
Դիեգո Լոպեսը լավ դարպասապահ է, բայց եթե Մոուրինյոն շարունակի նրան դաշտ դուրս բերի, ապա դա միայն կվնասի թիմին: Այնպիսիք, ինչպիսին Կասիլյասն է, քիչ կան, ու նրան պետք է խնայել:
Իկերին մաղթում եմ զինվել համբերությամբ ու այս իրավիճակին վերաբերվել քաջությամբ: Նա պետք է իմանա, որ երկրպագուների մեծ մասը նրա կողքին է կանգնած: Մոուրինյոն կարող է շփոթվել, բայց իրականությունն այն է, որ առանց Կասիլյասի մադրիդյան ակումբն ամենևին էլ այն չէ»,- Չիլավերտի խոսքերն է մեջբերում Marca-ը:
|