Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի գործակալ Խորխե Մենդեշը հայտարարել է, որ Մոուրինյոյի՝ «Չելսի» տեղափոխության հավանականությունը 80 տոկոս է:
«Բորուսիայի» դեմ պատասխան խաղից հետո Մոուրինյոն հանդիպել է «Ռեալի» ղեկավարության հետ ու հասկացրել, որ ուզում է հեռանալ: Հավանականությունն 80 տոկոս է, որ հաջորդ մրցաշրջանը նա կանցկացնի «Չելսիում»: Լոնդոնցիների երկրպագուները շատ են սիրում Մոուրինյոյին»,- ասել է Մենդեշը:
Մոուրինյոյի հեռանալու պարագայում «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնն ստանձնելու գլխավոր հավակնորդն է Կառլո Անչելոտին:
|