Մադրիդի «Ռեալի» լեգենդ Ռաուլ Գոնսալեսը ակնկալում է, որ թիմի ներկայիս առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն նոր պայմանագիր կկնքի ակումբի հետ ու դեռևս երկար տարիներ կմնա Մադրիդում:
«Նա հիմա «Ռեալ Մադրիդի» խաղացող է, ու կարծում եմ, որ նրա ապագան էլ կապված է այս ակումբի հետ: Բայց դա նրա որոշելու հարցն է»,- ասել է Ռաուլը «Le 10 Sport» ֆրանսիական շաբաթաթերթի հետ զրույցում:
Վետերան հարձակվողը գովեստի խոսքեր է հղել պորտուգալացու հասցեին, ում հետ նա մեկ տարի անցկացրեց ակումբում.«Ռոնալդուն բարձրակարգ խաղացող է ու բարձրակարգ պրոֆեսիոնալ: Ես մեկ տարի եմ անցկացրել նրա հետ թիմում ու գոհունակությամբ լի եմ»:
Ռաուլը նաև գովեստի խոսքեր է հղել Կարիմ Բենզեմայի հասցեին.«Սկզբում նա փոքր ինչ բարդություններ ունեցավ ակումբին հարմարվելիս, բայց նա չափազանց բարձրակարգ խաղացող է: Նա ամեն օր ջանասիրաբար մարզվում է»:
|