«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ սըր Ալեքս Ֆերգյուսոնը կիսվել է կարծիքով «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի՝ Անգլիա վերադառնալու հավանականության վերաբերյալ:
«Ես ուրախ կլինեմ Ժոզեին նորից տեսնել Անգլիայում: Նա նորից սկսելու է բարկացնել ինձ: Կարծում եմ, որ նրան գայթակղում է Անգլիա վերադառնալու հավանականությունը, իհարկե, եթե նրա ժամանակը Մադրիդում ավարտվում է: Բայց ես դեռևս այդ մասին տեղեկություններ չունեմ», – Ֆերգյուսոնի խոսքերն է մեջբերում The Guardian-ը:
Հիշեցնենք, որ վերջերս ակտիվորեն քննարկվում է այն տարբերակը, որ Ժոզե Մոուրինյոն կգլխավորի Լոնդնոի «Չելսին»: Ավելին, արդեն իսկ նշվում է, որ նա այդ դեպքում կստանա տարեկան 10 մլն ֆունտ աշխատավարձ: Իսկ նրան Մադրիդում, ըստ որոշ աղբյուրների, կփոխարինի Կարլո Անչելոտին:
|