Գործակալ Մարիո Մամիչը, ով ներկայացնում է Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչի շահերը, հերքել է այն տեղեկությունները, որ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում խորվաթ խաղացողը կարող է տեղափոխվել Միլանի «Ինտեր»:
«Լուկան մնում է «Ռեալում»: Չեմ կարծում, որ առաջիկա մի քանի տարիների ընթացքում Լուկային կտեսնեք այլ թիմի մարզաշապիկով: Չնայած նրան, որ «Ինտերը» լավ ակումբ է, Լուկան կմերժի նրանց, որ մնա Մադրիդում:
Ես գիտեմ, որ նա Կովաչիչի հետ ընկերական հարաբերություններ ունեն: Սակայն, լավագույն դեպքում, նրանց միասին կարող եք տեսնել միայն Խորվաթիայի հավաքականում: Լուկան ցանկանում է խաղալ միայն «Ռեալում», ու քիչ է հավանականությունը, որ նա կհեռանա ակումբից»,– նշել է Մամիչը:
|