Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Կական դրականորեն է գնահատում Կարլո Անչելոտիի՝ «Ռեալը» գլխավորելու հավանականությունը:
«Ես ցանկանում եմ գոնե մեկ լավ մրցաշրջան անցկացնել «Ռեալում»: Ես շատ դժգոհ եմ իմ ցուցադրած խաղից: Հիմա ցանկանում եմ բարելավել խաղս ու պայմանագիրս մինչև վերջ կատարել:
Անչելոտին «Ռեալու՞մ»: Նա լավագույն մարզիչն է, որի հետ երբևէ աշխատել եմ իմ պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում: Նրա՝ «Ռեալ» գալը ինձ համար նոր ստիմուլ կլինի»,- ասել է ֆուտբոլիստը:
Հիշեցնենք, որ Կակայի ներկայիս պայմանագրի ժամկետը ավարտվում է 2015 թվականի հունիսին:
|