![](http://merengues.do.am/_nw/3/s59064720.jpg)
Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի պաշտպան Ռիկարդո Կառվալյուն ամռանը կարող է տեղափոխվել ռուսական ակումբներից մեկը, փոխանցում է Marca-ն:
34-ամյա ֆուտբոլիստը կարող է միանալ ցանկացած ակումբի ազատ գործակալի կարգավիճակում, քանի որ նրա պայմանագիրը «Ռեալի» հետ ավարտվում է հունիսի 30-ին: Չի բացառվում, որ Կառվալյուն կարող է կարիերան շարունակել նաև Քաթարի առաջնությունում: Ավելի վաղ խոսակցություններ կային, ըստ որոնց պորտուգալացին կարող էր տեղափոխվել «Անժի», սակայն ռուսական ակումբը հերքեց այդ խոսակցությունները:
Ընթացիկ մրցաշրջանում Կառվալյուն մասնակցել է Լա Լիգայի 5 հանդիպման` դառնալով մեկ գոլային փոխանցման հեղինակ:
|