![](http://merengues.do.am/_nw/3/s18414371.jpg)
Մադրիդի «Ռեալի» նախկին գործադիր տնօրեն Խորխե Վալդանոն կարծում է, որ «ՊՍԺ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին կարող է հաջողությունների հասնել «արքայական ակումբի» մարզչի պաշտոնում, փոխանցում է իսպանական մամուլը:
Ներկայումս մի շարք ակումբներ ցանկանում են իրենց շարքերում տեսնել Ժոզե Մոուրինյոյին: Ըստ մամուլում տարածված նորությունների` պորտուգալացին կդառնա «Չելսիի» գլխավոր մարզիչ: Սակայն նա դեռևս ոչինչ հստակ չի ասում: «Անչելոտին հանգիստ անձնավորություն է և կարող է լավ մթնոլորտ ստեղծել ակումբում», - հայտարարել է Վալդանոն:
Հիշեցնենք, որ նախկինում Վալդանոն հայտարարել էր, որ ոչ մի սարսափելի բան չի լինի, եթե Մոուրինյոն հեռանա ակումբից, քանի որ թիմը շատ ուժեղ է:
|