![](http://merengues.do.am/_nw/3/s87145815.jpg)
Լևերկուզենի «Բայերի» աջ պաշտպան Դանիել Կառվախալը հայտարարել է, որ դեռևս հայտնի չէ, թե ինչպիսի ընթացք կստանա իր ֆուտբոլային կարիերան:
Երիտասարդ ֆուտբոլիստը «Արքայական ակումբի» սան է: «Ռեալը» կարող է ընթացիկ մրցաշրջանի ավարատից հետո գնել ֆուտբոլիստի տրանսֆերը: Մադրիդյան թիմի մարզչական շտաբը ողջ մրցաշրջանի ընթացքում հետևում էր 21-ամյա պաշտպանի խաղին:
«Հնարավոր է, որ «Ռեալը» արդեն պայմանավորվել է «Բայերի» հետ, սակայն այդ թեմայի շուրջ ոչ մի խոսակցություն դեռևս չկա», - նշել է Կառվախալը:
|