Մադրիդի «Ռեալը» պատրաստվում է 100 միլիոն եվրո առաջարկել «Սանթոսի» եւ Բրազիլիայի ազգային հավաքականի հարձակվող Նեյմարին ձեռք բերելու համար, փոխանցում է Sport.es-ը:
Արքայական ակումբի մարզական տնօրեն Խոսե Անխել Սանչեսն արդեն մեկնել է Բրազիլիա, որտեղ կբանակցի «Սանթոսի» ղեկավարների հետ: 21-ամյա Նեյմարի տրանսֆերը կարող է կայանալ առաջիկա 48 ժամվա ընթացքում: Նեյմարի գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2014-ին
Հիշեցնենք, որ բրազիլացու ծառայություններով լրջորեն հետաքրքրված են նաեւ կատալոնական «Բարսելոնան» ու անգլիական «Մանչեսթեր Սիթին»:
|