«Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ իր ապագայի հարցում դեռ որոշում չի կայացրել: «Չնայած վերջին խոսակցություններին` ամբողջովին կենտրոնացած եմ ներկայիս խնդիրների վրա: «Ռեալը» դեռ մի քանի հանդիպում պետք է անցկացնի Իսպանիայի առաջնությունում և Գավաթի եզրափակիչում: Այժմ իմաստ չկա խոսել այն մասին, թե արդյոք կհեռանամ: Իմ ապագայի վերաբերյալ դեռ որոշում չեմ կայացրել», – Մոուրինյոյի խոսքերը մեջբերում է Marca-ն: Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, թե պորտուգալացին համաձայնության է եկել «Չելսիի» հետ:
|