Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպանԱնխել Դի Մարիան կարող է առաջիկա ամռանը փոխել ակումբը: Այս մասին հայտնում է Marca-ն:
Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Սիթին», «Մանչեսթեր Յունայթեդը» և ՊՍԺ-ն: Իսկ արքայական ակումբի ղեկավարությունը պատրաստ է դիտարկել նրան վաճառելու տարբերակը: «Ռեալը» ցանկանում է ձեռք բերել«Տոտենհեմի» կիսապաշտպան Գարեթ Բեյլին, ուստի մտադիր է ուելսցու տրանսֆերը գնելու համար անհրաժեշտ գումարի մի մասը ստանալ Դի Մարիայի վաճառքից:
«Յունայթեդը» և ՊՍԺ-ն դեռևս մի քանի ամիս առաջ էին սկսել հետաքրքրություն ցուցաբերել Դի Մարիայի նկատմամբ, սակայն այն ժամանակ Մադրիդում հրաժարվել էին դիտարկել Դի Մարիային վաճառելու հնարավորությունը:
|