Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հանդիպել է «Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչի հետ: Կողմերը համաձայնության են եկել, որ պորտուգալացի մասնագետը կգլխավորի լոնդոնյան ակումբն այս մրցաշրջանից հետո: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը: Մոուրինյոյի տարեկան աշխատավարձը «Չելսիում» կկազմի 10 մլն ֆունտ ստերլինգ: Բացի այդ, «ազնվականները» «Ռեալին» կվճարեն 12 մլն ֆունտ պորտուգալացու պայմանագիրը ժամանակից շուտ խզելու համար: Սպասվում է, որ այս մասին պաշտոնական հայտարարություն կարվի «Չելսիի»` ասիական շրջագայությունից առաջ: Այդպիսով, Մոուրինյոյի գլխավորությամբ «կապույտներն» իրենց առաջին հանդիպումը կանցկացնեն հուլիսի 17-ին Թաիլանդում:
|