Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը կազմել է այն ֆուտբոլիստների ցուցակը, ովքեր ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող են հեռանալ թիմից։ Հաղորդում է Marca-ն։
Այդ ցուցակում են հայտնվել դարպասապահ Անտոնիո Ադանը, պաշտպաններ Ֆաբիո Կոենտրաուն և Պեպեն, կիսապաշտպաններ Անխել դի Մարիան և Կական, ինչպես նաև հարձակվող Գոնսալո Իգուաինը։
Վերոնշյալ ֆուտբոլիստների վաճառքից «արքայական ակումբը» նախատեսում է 105 մլն եվրո ստանալ։
|