Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը բաց կթողնի Իսպանիայի առաջնության 34-րդ տուրում «Վալյադոլիդի» հետ կայանալիք հանդիպումը։ Հաղորդում է Marca-ն։
Իսպանացի ֆուտբոլիստը վնասվածք է ստացել «Բորուսիայի» հետ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ պատասխան խաղում (2։0)։ «Արքայական ակումբին» չեն կարող օգնել նաևՄարսելոն և Ալվարո Արբելոան։
|