Իկերը Կասիլյասը երեկ կեսօրին Մադրիդի ինքնավար համայնքի ղեկավարի նստավայրում կայացած միջոցառման ժամանակ արժանացել է Մադրիդ քաղաքի ոսկե հուշամեդալի: Իկեր Կասիլյասը արժանացել է այս մրցանակին իր պրոֆեսիոնալ ու անձնական նվաճումների ու Մադրիդ քաղաքի՝ սպորտի բնագավառում լավագույն ներկայացուցիչներից մեկը լինելու համար:
«Սա հիանալի պահ է: Յուրաքանչյուր մարդ, ով ստանում է այս մրցանակը, գիտակցում է, որ դա որևէ լավ գործի գնահատումն է, որը արվել է ինչպես անձնական մակարդակում, այնպես էլ կոլեկտիվ»,- հայտարարեց Իկերը միջոցառման ժամանակ, որին ներկա էր նաև «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը:
Կասիլյասը, ով միջոցառմանը մասնակցելու համար բաց էր թողել առավոտյան կայացած մարզումը ու մարզվել օրվա երկրորդ մարզման ընթացքում, այս մրցանակին արժանացել է նաև 2011 թվականին՝ Իսպանիայի հավաքականի անունից: Այսպիսով, Իկերը միանում է ակումբի պատվավոր նախագահ Ալֆրեդո դի Ստեֆանոյին ու լեգենդար Ռաուլ Գոնսալեսին, ովքեր արժանացել էին այս հուշամեդալին համապատասխանաբար 2008-ին ու 2009-ին:
|