«Ռեալ Սոսյեդադի» պաշտպան Ինյիգո Մարտինեսը Ֆիլիպ Մոնտանյեի գլխավորությամբ հիանալի մրցաշրջան անցկացնելուց հետո գրավել է մի շարք գրանդ ակումբների ուշադրությունը:
Արդեն իսկ խոսվում է այն մասին, որ նրա ծառայություններով հետաքրքրված են «Ռեալի», «Բարսելոնայի» ու «Բավարիայի» մակարդակի ակումբները, ինչը ավելի է բարդացնում նրա՝ ակումբում մնալու տարբերակը:
Պաշտպանը, ով մայիսի 17-ին դառնում է ընդամենը 22 տարեկան, բավականին ակտիվորեն դիտարկվում է որպես «Ռեալի» նորեկ, քանի որ այս ամառ ակումբից ամենայն հավանականությամբ կհեռանան Ռիկարդո Կարվալյուն ու Ռաուլ Ալբիոլը:
Նա պայմանագիր ունի «Ռեալ Սոսյեդադի» հետ, որը գործում է մինչև 2017 թվականը, իսկ պայմանագրի խզման գինը նշված է 30 մլկն եվրո:
Նաև նշվում է, որ Մարտինեսին Իսպանիայի հավաքականում ընդգրկելու հավանականությունը լրջորեն դիտարկվում է Վիսենտե դել Բոսկեի կողմից, իսկ մինչ այս պահը նա հանդես է եկել երիտասարդական հավաքականում:
|