Միլանի «Ինտերը» հետաքրքրվածություն է ցուցաբերում Մադրիդի «Ռեալի» ու Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Լուկա Մոդրիչի նկատմամբ, հաղորդում է La Gazzetta dello Sport-ը:
Միևնույն ժամանակ, չի բացառվում նաև այն տարբերակը, որ իտալական ակումբը «Ռեալի» հետ համաձայնության կգա խաղացողի վարձակալության հարցում:
Նշենք, որ իսպանական Marca պարբերականի տվյալներով Մոդրիչը մտնում է այն 11 խաղացողների մեջ, ում «Ռեալը» ընդհանրապես չի ցանկանում վաճառել:
Մոդրիչը այս տարի մասնակցել է Իսպանիայի առաջնության 28 խաղի՝ դառնալով 2 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ:
|