Իտալիայի հավաքականի երիտասարդ ու խոստումնալից կիսապաշտպան Մարկո Վերատին շատ մոտ է «Ռեալ» տեղափոխվելուն:
Հեռւոստատեսային L'Equipe 21 հաղորդաշարի ընթացքում, որը պատկանում է հեղինակավոր L'Equipe պարբերականին, երեկ տեղեկատվություն է տարածվել, որ Դոնատո դի Կամպլին՝ «ՊՍԺ»-ի կիսապաշտպան Մարկո Վերատիի գործակալը, երեկ եղել է Մադրիդում ու բանակցել է «Ռեալի» հետ 20-ամյա իտալացու տեղափոխության հարցով:
Երիտասարդ կիսապաշտպանը Կարլո Անչելոտիի սիրելի խաղացողներից է, ու հենց իտալացին է պայման առաջ քաշել, որ եթե իրեն ցանկանում են տեսնել «Ռեալում», պետք է ձեռք բերեն նաև Վերատիին:
|