Ֆրանսիական «Պարի Սեն Ժերմենի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է իր՝ «Ռեալ» հնարավոր տեղափոխության մասին:
«Չգիտեմ, մի անգամ էլ էի մոտ «Ռեալ» տեղափոխությանը, սակայն հետո հայտնվեցի «Չելսիում»: Ապագան այնպիսին է, որ չես կարող կանխագուշակում անել դրա վերաբերյալ: Ամեն պարագայում ես ուրախ եմ ՊՍԺ-ում ու հնարավոր է՝ շատ երկար մնամ այստեղ:
Այս պահին ուզում եմ Ֆրանսիայի Առաջին լիգայի հաղթող դառնալ ու տոնել հաջողությունը: Դժվար է մերժել «Ռեալին», բայց ես ուրախ եմ նաև այստեղ»,- ասել է Անչելոտին, որի խոսքն է փոխանցում Marca-ն:
Իտալացի մասնագետը դիտարկվում է որպես Ժոզե Մոուրինյոյին փոխարինող: «Ռեալն» այս պահին բանակցություններ է վարում Կառլոյի հետ, սակայն ոչ մի որոշում չի կայացնի մինչև Մոուրինյոյի հեռանալը:
|