ՊՍԺ-ի երկրպագուները վստահ են, որ իրենց թիմի ղեկը առաջիկա մրցաշրջանում նույնպես պետք է շարունակի ստանձնել Կարլո Անչելոտին ու նրան բաց նամակ են հղել՝ խնդրելով մնալ թիմում: Երկրպագուները այն տեղադրել են «ՊՍԺ համայնք» վեբ-կայքում՝ խնդրելով իտալացի մասնագետին մնալ թիմում նաև հաջորդ մրցաշրջանում:
Բաց նամակի տեքստում նշվում է.«Մենք կասկածներ ունեցանք այն բանից հետո, երբ թիմը լքեց լեգենդար Կամբուարեն: Սկզբում թիմի ցուցադրած արդյունքները այնքան էլ գոհացնող չէին, բայց նա թիմին դուրս էր բերել Չեմպիոնների Լիգա: Դուք ստեղծեցիք մի թիմ, որը մրցունակ դարձավ Չեմպիոնների Լիգայում, որը նույնիսկ կռիվ տվեց «Բարսելոնայի» դեմ: Պարոն Անչելոտի, մենք դա չենք կարող մոռանալ, քանի որ հենց դուք պատիվ բերեցիք այս ակումբին:
Մենք գնահատում ենք Ձեր աշխատանքը, քանի որ գիտեինք, որ առաջնահերթ նպատակ ունեք կառուցել ամուր պաշտպանություն, որը ունակ է պայքարել Եվրոպայի լավագույն հարձակվողների դեմ: Մենք հավատում ենք այն աշխատանքին, որ Դուք կատարել եք վերջին մեկուկես տարում, ու ոչ ոք ավելի լավ ծանոթ չէ այս թիմին, քան Դուք: Հաշվի առնելով այս բոլոր պատճառները՝ հույս ունենք, որ Դուք կմնաք թիմում»:
Հիշեցնենք, որ վերջին օրերին ակտիվորեն շրջանառվում են նորություններ, որ Անչելոտին մրցաշրջանի ավարտից հետո գլխավորելու է «Ռեալը»:
|