Երբ խոսքը գնում է «Ռեալի» առաջիկա ձեռքբերումների մասին՝ ցուցակի առաջին տեղում է հայտնվում Գարեթ Բեյլը, ով վերջերս ԱՊԼ-ում հանդես եկող ֆուտբոլիստների կողմից ճանաչվեց առաջնության տարվա լավագույն խաղացող: Վերջին ամիսներին նրա տրանսֆերային արժեքը ահռելի տեմպերով աճել է, ինչը գրեթե միշտ է լինում, երբ որևէ խաղացողով հետաքրքրվում է հենց ինքը՝ «Ռեալ Մադրիդը»:
Մի կողմ դնելով տրանսֆերային արժեքը՝ «Ռեալը» շատ լավ գիտի, որ ուելսցուն թիմ բերելը շատ բարդ գործընթաց կլինի, քանի որ «Տոտենհեմի» նախագահ Դանիել Լևին շատ բարդ բնավորություն ունի, ու դժվար է նրա հետ բանակցելը: Նա ցանկանում է խոսել մի թվի մասին, որը կտատանվի 70-75 մլն եվրոյի սահմաններում, իսկ «Ռեալը» չի ցանկանում այդքան վճարել:
Բեյլի գլխավոր առավելություններից մեկն այն է, որ նա հեշտությամբ է հարմարվում մի քանի դիրքերի: Նա կարող է խաղալ ինչպես ձախ պաշտպանի կամ կիսապաշտպանի դիրքերում, այնպես էլ հարձակվողի դիրքում, ինչպես հենց հիմա անում է «Տոտենհեմի» կազմում:
Հեղինակավոր Transfermarkt.de մասնագիտացված կայքը Բեյլի տրանսֆերը գնահատում է 42,000,000 եվրո:
|