Դորտմունդի «Բորուսիայի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան հանդիպումը իր հետքն է թողել «Ռեալի» երկրորդ ավագ Սերխիո Ռամոսի առողջական վիճակի վրա: Մկանային վնասվածքը, որ Ռամոսը ստացել է, ստիպում է անդալուսիան ներկայացնող պաշտպանին միանալ Արբելոային ու Մարսելոյին, ովքեր նույնպես վնասվածք ունեն ու չեն կարողանա մասնակցել «Վալյադոլիդի» դեմ առաջիկա հանդիպմանը:
Ռամոսը դեռևս չի միացել ընդհանուր խմբին, որը սկսել է նախապատրաստվել առաջիկա խաղին: Ընդհանուր խմբի կազմում թեթևացված ռեժիմով մարզմանը մասնակցել է նաև Կրիշտիանու Ռոնալդուն, ով նույնպես որոշակի մկանային խնդիրներ ունի ու «Բորուսիայի» դեմ խաղին դուրս էր եկել՝ անտեսելով ցավը:
Այսօր կայացած մարզման ժամանակ այն խաղացողները, ովքեր մասնակցել են գերմանական թիմի դեմ խաղին, մարզվել են թեթևացված ռեժիմով ու կատարել են վերականգնողական վարժություններ, իսկ մյուսները մարզվել են սովորական տեմպով:
|