Ապագայի «Ռեալ Մադրիդի» մասին պատկերացումները մեկ րոպեում փոխվեցին այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ բաղձալի ՉԼ գավաթին տիրանալու համար հարկավոր է սպասել նվազագույնը ևս մեկ տարի:
Մինչ «Բեռնաբեուն», անկախ ամեն ինչին, կանգնած ծափահարում էր թիմին, Կասիլյասը հանգստացնում էր Ռամոսին, հաղթողները շրջափակել էին Ռոնալդուին՝ խնդրելով նրա մարզաշապիկը, իսկ ահա Մոուրինյոն արդեն իսկ դիվանագիտորեն նախապատրաստում էր իր պատասխանները ասուլիսի համար:
Նույնիսկ պարտությունը կարող է օգտակար լինել թիմի համար ապագայում: Առաջին հերթին եզրափակիչ սուլիչից հետո պարզ դարձավ, թե ինչքան են երկրպագուները սիրում իրենց թիմին, իսկ թիմը՝ երկրպագուներին:
Տարիներ էին անցել վերջին խաղից, երբ երկրպագուները ամբողջ 90 րոպեների ընթացքում աջակցել էին թիմին ու նույնիսկ խաղի ավարտից հետո արժանին մատուցել խաղացողներին, ովքեր ոչինչ չխնայեցին այդ երեկո:
Եվ ահա, ըստ իսպանական ամենահայտնի Marca պարբերականի, ամռանը ակումբը ջանքեր կգործադրի, որ թիմի կազմում ներգրավի «ՊՍԺ»-ի կիսապաշտպան Մարկո Վերատիին, «Տոտենհեմի» հարձակվող Գարեթ Բեյլին, «Սևիլիայի» հենակետային կիսապաշտպան Կոնդոգբիային ու «Բորուսիայի» կիսապաշտպան Իլկայ Գյունդոգանին: Այս բոլոր խաղացողների համար ակումբը բավականին մեծ գումար է նախապատրաստել:
|