Դի Մարիան կարող է ներառվել «Տոտենհեմի» կիսապաշտպան Գարեթ Բեյլի տրանսֆերի մեջ: Բացի այդ, եթե Մոուրինյոն գլխավորի «Չելսին», ապա իր հետ կարող է տանել նաև արգենտինացուն:
Իգուաինը իր հերթին հայտնվել է «Յուվենտուսի» հետաքրքրության շրջանակներում: Հնարավոր ֆինանսական տվյալները չեն հրապարակվում:
Ավելացնենք, որ «Արքայական ակումբը» կլքի Ռիկարդու Կարվալյուն, ում պայմանագրի ժամկետը լրանում է, իսկ վարձավճարով թիմում հանդես եկող Մայքլ էսյենը կվերադառնա «Չելսի»: