Իմ ապագան կապված է «Ռեալի» հետ, հայտարարել է Մադրիդի «Ռեալի» մեկնարկային կազմում տեղը կորցրած Իկեր Կասիլյասը: Իսպանացի դարպասապահը նշել է, որ անկախ ամեն ինչից, ինքը կմնա Արքայական ակումբում։ «Իմ ապագան «Ռեալի» հետ է կապված, քանի որ ես ունեմ գործող պայմանագիր եւ 9 տարեկանից գտնվում եմ ակումբում։ «Ռեալն» իմ ամբողջ կյանքի թիմն է։ Ինչ վերաբերվում է մրցաշրջանի վերջնամասին, ապա մենք պետք է հնարավորինս շատ միավորներ հավաքենք Պրմերայում, իսկ հետո հաղթենք Իսպանիայի գավաթի խաղարկությունում»,- Կասիլյասի խոսքը փոխանցում է AS-ը։
|