Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը շարունակում է լրջորեն մտածել, թե ով է գլխավորելու ակումբը մյուս մրցաշրջանում, հայտնում է իսպանական մամուլը:
«Արքայական ակումբում» շարունակում են քննարկել տարբեր մարզիչների թեկնածություններ, սակայն նրանց մեջ գլխավոր թեկնածուն «ՊՍԺ»-ի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին է: Ավելին, մադրիդցիները արդեն սկսել են աշխատել այդ ուղությամբ: Նրանք բանակցություններ են վարում և պատրաստվում են պայմանագիր ստորագրել իտալացի մասնագետի հետ այն ժամանակ, երբ Մոուրինյոն կհայտարարի, որ լքում է «Ռեալը»:
Հիշեցնենք, որ Մոուրինյոն մի քանի անգամ ակնարկել է, որ կարող է գլխավորել մեկ այլ ակումբ: Իսկ ինչ վերաբերվում է Անչելոտիին, ապա նա դեռ ևս մեկ տարվա պայմանագիր ունի փարիզյան ակումբի հետ:
|