Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կթողնի զբաղեցրած պաշտոնը՝ կարծում են «Ռեալի» երկրպագուները:
Իսպանական Marca-ն հարցում է անցկացրել՝ պարզելու համար, թե երկրպագուների քանի տոկոսն է կարծում, որ Մոուրինյոյի հետխաղյա մեկնաբանությունները հրաժեշտի խոսքեր էին:
Քվեարկությանը մասնակցել են 46 հազար 627 այցելուներ, որոնց 82 տոկոսը կարծում է, որ Մոուրինյոն հեռանալու է թիմից, իսկ 18 տոկոսի կարծիքով՝ նրա ապագան «Ռեալի» հետ է կապված:
|