Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Սերխիո Ռամոսի խաղը:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի՝ «Ռեալի» հետ առաջին մրցավեճում «Բորուսիան» հաղթել էր 4:1 հաշվով, իսկ պատասխան մրցավեճում գերմանական ակումբը պարտվեց 0:2 հաշվով, բայց 2 խաղերի արդյունքում կարողացավ դուրս գալ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ:
«Չեմ ցանկանում խոսել մրցավարի մասին: Ռոբերտ Լևանդովսկու նկատմամբ շատ խախտումներ եղան: Եվ շատ դեպքերում պետք էր դեղին քարտ ցույց տալ: Օրինակ, Սերխիո Ռամոսը պետք է 7 դեղին քարտ ստանար»,- ասել է Կլոպը:
|