Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող ու ներկայումս ակումբի հասարակայնության հետ կապերի բաժնի տնօրեն էմիլիո Բուտրագենիոն «Բորուսիայի» հետ կիսաեզրափակիչի պատասխան մրցավեճից հետո կիսվել է տպավորություններով:
«Թիմն այսօր պայքարեց մինչեւ վերջ: Վճռորոշ էին առաջին 15 րոպեները, երբ մենք ստեղծեցինք 3 գոլային պահեր: Եթե գոլ խփեինք այդ ժամանակ, ամեն ինչ այլ կերպ կընթանար: «Բորուսիան» հիանալի թիմ է, որը ցուցադրեց ուժեղ բնավորություն»:
Հիշեցնենք, որ «Ռեալը» հաղթեց 2:0 հաշվով, սակայն երկու հանդիպումների արդյունքում զիջեց 3:4 հաշվով:
|