Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Խաբի Ալոնսոն մեկնաբանել է լուրերն այն մասին, թե ինքը, հնարավոր է, մրցաշրջանից հետո հեռանա թիմից:
«Ես ուզում եմ մնալ «Ռեալում», սակայն ամեն ինչ այդքան էլ հստակեցված չէ»,- հայտարարել է բասկ ֆուտբոլիստը:
Ալոնսոյի պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2014 թվականի հունիս: Punto Pelota-ի փոխանցմամբ՝ «Ռեալն» արդեն առաջարկ է արել ֆուտբոլիստին՝ պայմանագրի ժամկետը երկարաձգելու համար, սակայն մերժում է ստացել:
|