Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն «Ռեալ» - «Բորուսիա» պատասխան խաղից հետո շնորհակալություն է հայտնել «Արքայական ակումբի» երկրպագուներին թիմին աջակցություն ցույց տալու համար:
«Իմ ֆուտբոլիստներն ամեն ինչ արեցին: Շուտ գոլը խփեինք՝ առավելության հասնելու հնարավորություն կլիներ: «Բեռնաբեուն» այսօր մոլեգնած էր. երկրպագուները հավատում էին, նրանք մեզ հետ էին, իսկ բախտը՝ ոչ»,- ասել է Ժոզեն:
«Բորուսիայի» մրցակիցը եզրափակիչում կլինի «Բավարիա» - «Բարսելոնա» զույգի հաղթողը, որը պարզ կդառնա այսօր՝ 22:45-ին կայանալիք խաղից հետո:
|