Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը «Բորուսիայի» դեմ խաղից հետո խոսել է հանդիպման մասին:
«Այնքան ցավալի է: Ֆուտբոլն է այսպիսին, ինչ արած: Մենք պարտավոր էինք նման կերպ հանդես գալ նաև «Բորուսիայի» դեմ առաջին խաղում: Այսօր բոլորս միասին էինք՝ երկրպագուների հետ, թիմի կողքին, միմյանց կողքին: Շատ ցավալի է, որ մեր հնարավորությունները չօգտագործեցինք առաջին կեսում»,- ասել է Ռամոսը:
«Բորուսիան» եզրափակիչում կխաղա «Բավարիա» - «Բարսելոնա» զույգի հաղթողի հետ: «Բարսելոնա» - «Բավարիա» խաղը տեղի է ունենալու այսօր՝ ՀՀ ժամանակով 22:45-ին:
|