Ռոնալդուն «Բորուսիայի» դեմ խաղից հետո խոսել է հանդիպման մասին:
«Առաջին խաղը վճռեց դիմակայության ելքը, բայց մենք այսօր ցույց տվեցինք, որ մի թիմ ենք, որը կարող է խաղալ եզրափակիչում: Մենք պահեր էինք ստեղծում, սակայն շատ ուշ կարողացանք գոլ խփել: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել երկրպագուներին աջակցության համար: Ցավալի է, որ լքում ենք Չեմպիոնների լիգան: Մենք ցույց տվեցինք, որ «Բորուսիայից» ուժեղ ենք, չնայած ամեն ինչ որոշեց առաջին խաղի արդյունքը»,- ասել է Կրիշտիանուն:
|