Ժոզե Մոուրինյոն խոսել է իր՝ Անգլիա հնարավոր վերադարձի մասին:
«Ես դեռ որոշում չեմ կայացրել, քանի որ ունեմ գործող պայմանագիր, հարգանք ակումբի ու նրա նախագահի նկատմամբ:
Ես ուզում եմ մասնակցել Արքայական գավաթի եզրափակիչին, նվաճել այն, դառնալ Իսպանիայի Լա լիգայի արծաթե մեդալակիր: Մրցաշրջանից հետո կհանդիպեմ նախագահի հետ, ու մենք կքննարկենք իմ ապագայի հարցը: Ես կընտրեմ այն տարբերակը, որն ավելի լավ կլինի ինձ համար:
Անգլիայում ինձ երկրպագուները շատ են սիրում, ժուռնալիստները հարգանքով են վերաբերվում իմ նկատմամբ, իսկ այստեղ այլ է: Կան մարդիկ, ովքեր ինձ տանել չեն կարողանում, իսկ նրանցից ոմանք նաև այստեղ են:
Անգլիայում կան թիմեր, որ ուզում են տեսնել ինձ իրենց գլխավոր մարզչի պաշտոնում, իսկ կա թիմ, որ առավել շատ է դա ուզում:
Ինձ համար հեշտ չէ որոշում կայացնել, քանի որ ինձ դուր է գալիս «Ռեալը», ես հավաքել եմ մի թիմ, որ պատրաստ է ամեն ինչ նվաճել: Պլաններիս մասին մրցաշրջանի ավարտին կհայտնեմ»,- ասել է Մոուրինյոն:
|